Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Մակրոն

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ խաղաղության հասնելու և խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ «Եվրոպական քաղաքական հանրության» VI գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ելույթի ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։
Ֆրանսիայի նախագահը վստահություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման հետ կապված։