Թունավորումից 6 մարդ է մահացել

Թունավորումից 6 մարդ է մահացել

ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրի (մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի) թունավորումից մահացել է վեց մարդ, իսկ 16-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ հայտնում է Ռիա Նովոստին։

Բոլոր զոհերը եղել են 29-ից 53 տարեկան։ Սկզբում նրանք թունավորմամբ հոսպիտալացվել են, ապա հիվանդանոցում մահացել։ Ըստ հավանականության՝ պատճառը կարող էր լինել մեթանոլը, որը էթանոլի փոխարեն եղել է խմիչքի բաղադրության մեջ։ Բժիշկներն այժմ պայքարում են 16-ամյա աղջկա կյանքի համար, ով նույնպես խնձորի ալկոհոլային խմիչք է խմել։

Ոստիկանությունը խանութներից առգրավվել է մոտ հարյուր 30 լիտրանոց «Միստր Սիդեր»։

Հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ» հոդվածով։