Գիշերը Ռnւuաuտանի տարածքnւմ 102 անoդաչու թռչnղ uարք է խnցվել (տեuանյnւթ, լnւuանկար)

Գիշերը Ռուսաստանի տարածքում 102 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Բելգորոդի մարզում հարձակումների հետևանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա, հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանում։ Հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ղրիմի օդում 51 անօդաչու թռչող սարք է խոցվել, 44-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 6-ը՝ Բելգորոդի մարզում, մեկը՝ Կուրսկի մարզում։
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հետ բախման հետևանքով 4 հոգով մեքենայում զոհվել են մայր ու երեխա, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ Չորսամյա տղան մահացել է հիվանդանոցում, ընտանիքի հայրը, իսկ մեքենայի վարորդը հրաժարվել են հոսպիտալացումից. Անօդաչու թռչող սարքի անկման պատճառով հրդեհ է բռնկվել նաև Բեսսոնովկա բնակավայրին մերձակա գազալցակայանում.
Կրասնոդարի երկրամասում անօդաչուներից մեկի ընկնելուց հետո նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։ Կազմակերպության նախնական տվյալներով՝ զոհեր ու վիրավորներ չկան, կրակը տեղայնացվել է։
Կադրերն այստեղ