Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Հունիսի 21-ին Ախուրիկ գյուղի 35-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացան։ Նա հայտնել է, որ այն պատականել է հանգուցյալ պապին։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։