Բժիշկը նշել է մարդկանց 2 կատեգորիա, ովքեր չպետք է սպիտակ հաց ուտեն

Բժիշկը նշել է մարդկանց 2 կատեգորիա, ովքեր չպետք է սպիտակ հաց ուտեն

Ըստ էնդոկրինոլոգ և սննդաբան Օքսանա Միխալևայի՝ սպիտակ հացը թույլատրված է բոլորին, բացառությամբ երկու կատեգորիայի մարդկանց։

Gazeta.Ru-ին տված հարցազրույցում բժիշկը պարզաբանել է, որ պրեմիում դասի ալյուրից պատրաստված հացաբուլկեղենն իսկապես բավականին «աղքատ» է սննդանյութերի պարունակության տեսանկյունից։

Այն պարունակում է շատ օսլա, սնձան, հեշտությամբ մարսվող ածխաջրեր և շատ քիչ սպիտակուցներ։ Սպիտակ հացի մեջ կարող են ընդհանրապես չլինել վիտամիններ ու հանքանյութեր, իսկ դրանք կենտրոնացած են էնդոքսպերմում՝ հացահատիկի կեղևում, և հաց թխելիս հեռացվում են։

Սպիտակ հացը հեշտությամբ մարսվում է, ինչը նշանակում է, որ այն անմիջապես բարձրացնում է արյան շաքարի մակարդակը: Սա, օրինակ, քաշի ավելացում է առաջացնում։ Այնուամենայնիվ, նորմալ ֆիզիկական ակտիվություն ունեցող առողջ չափահասի համար սպիտակ հացն անվնաս է։ Կարելի է ապահով օգտագործել օրական մինչև 150 գ թխվածք: Արտադրանքն արգելված է միայն երկու դեպքում՝ ճարպակալման ու շաքարախտի: