Համացանցում հայտնվել է Էկվադորի նախագահի թեկնածուի սպանության պահը (տեսանյութ)

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն երկրում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո։
Ժողովրդին ուղղված ուղերձում նա նշել է, որ զինված ուժերը մոբիլիզացվել են ամբողջ նահանգում՝ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու համար: Հարձակումը, որի հետևանքով զոհվել է Էկվադորի նախագահի թեկնածու Վիլյավիսենսիոն, ֆիքսվել է տեսանյութում:
Pais-ը գրում է, որ հանգուցյալն ուներ կոռուպցիայի դեմ պայքարողի կերպար։
The Guardian-ը նշում է, որ ավելի վաղ նա ազատազրկման էր դատապարտվել երկրի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեային զրպարտելու համար։
Տեսանյութն՝ այստեղ