Առուշանյանի ժամանակ բանդա չկար, ամենաթողության հետևանքն է՝ հիմա ծլում են․ Վահե Հակոբյան

Առուշանյանի ժամանակ բանդա չկար, ամենաթողության հետևանքն է՝ հիմա ծլում են․ Վահե Հակոբյան

Պատերազմից հետո օգնությունները համայնքներին բաժանվել են Ռոբերտ Ղուկասյանի միջոցով, կարծում եմ՝ դա միտումնավոր է եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի փոփոխության մասին։

Հիշեցնենք, որ երեկ Մելիքսեթ Պողոսյանը Կառավարության որոշմամբ՝ ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը։ Հակոբյանի խոսքով՝ նոր մարզպետը պետք է գիտակցի, որ Սյունիքը բարդ և առանցքային մարզերից է և հատուկ աշխատանքներ են պետք այնտեղ։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ քաղաքական բանդաների և հիշատակվող կրակոցների մասին պատգամավորը շեշտեց, որ ծանոթ է բոլոր դեպքերին։

«Առուշանյանի ժամանակ նման բան չկար, ամենաթողության հետևանքն է, որ տարբեր երևույթներ են ծլում»։

Մանրամասները՝ տեսանյութում