Հրթիռակոծություններ քաղաքում․ մարդիկ խուճապահար փախչում են

Հրթիռակոծություններ քաղաքում․ մարդիկ խուճապահար փախչում են

Կիևում օդային տագնապի նախազգուշացումից հետո որոտացել են ավելի քան տաս պայթյուններ․ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ականատեսներից մեկին։

Ըստ աղբյուրի՝ մարդիկ խուճապահար թաքնվում են նկուղներում և մետրոյում։

Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք շրջաններում առավոտյան ժամը 11-ից հետո օդային տագնապ է հայտարարվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում պայթյունների մասին։

Ականատեսների վկայությամբ՝ Կիևից մոտակա Ժուլյան օդանավակայանի տարածքում ծուխ է երևում։