Բաքվից առաջարկ ստացել ենք․ Աղաջանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները՝ Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ։ Այդ մասին այսօր խորհրդարանում, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ասուլիսի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ առաջարկների քննարկման երրորդ փուլն է լինելու, ըստ էության։

«Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ հնարավոր հանդիպումներին՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ արտաքին գործերի նախարարների մակարդակով, ապա կարծում եմ, որ չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։