Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար՝ Սյունիքում. բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն, 1 զnh ու 2 վիրավnր կան

Blog Image

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հարթաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Mitsubishi Fuso» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:



Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Send