Զատուլինը Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունն անվանել է ցեղասպանություն

Զատուլինը Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունն անվանել է ցեղասպանություն

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունը հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության է, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետագա արտաքսման նախաբանը Կովկասից․ այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ NSN-ին տված հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը լքել է իր հայրենակիցներին և իր կողմից հող է նախապատրաստել, որպեսզի ադրբեջանական զորքերի գործողությունը Ղարաբաղում նմանվի ներքին հարցի։ Անձամբ Փաշինյանը փորձում է վախկոտությամբ վարակել հայությանը, որպեսզի նրանք, մտածելով իրենց մասին, ոչ մի կերպ չխառնվեն տեղի ունեցող իրադարձություններին։

Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն ցեղասպանության տարր է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ, այլև, միանգամայն ակնհայտորեն, նախաբան է Ռուսաստանի Դաշնության հետագա արտաքսման համար Կովկասից»,- ասել է Զատուլինը։