Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաերթ՝ Կոտայքում. «Mercedes»-ը «Homeland» պահածոների գործարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Homeland» պահածոների գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գոհար Խ.-ին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանե ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Վրաերթի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Send