Ով չպետք է լոլիկ ուտի. սննդաբանը զգուշացնում է

 Ով չպետք է լոլիկ ուտի. սննդաբանը զգուշացնում է

Սննդաբան Դարիա Ռուսակովան բացատրել է, որ գաստրոէնտերոլոգիական հիվանդություններով տառապողները պետք է իրենց սննդակարգից բացառեն լոլիկը։ Բանջարեղենը կարող է բացասաբար ազդել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցի վրա։

Լոլիկը համարվում է թթուներով հարուստ բանջարեղեն, և դրանք այն նյութերն են, որոնք կարող են խաթարել լորձաթաղանթի ամբողջականությունը և վատթարացնել սրացումը, գրում է Մոսկվա 24-ը։

 

«Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են հոդատապը, միզաթթվի մակարդակի բարձրացումը, միզաքարային հիվանդությունը, խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ լոլիկ ուտել»,- պարզաբանել է մասնագետը։ Բժշկի խոսքով՝ բանջարեղենը փոխում է մեզի միջավայրը, ուստի կարող են քարեր առաջանալ։