Բարդ գործընթաց է սպասվում, իրավիճակն այնպիսին է, որ արագ, հեշտ, ստանդարտ լուծումներ չեն լինելու.պատգամավոր

Զինված ուժերի վերականգնման, զարգացման, արդիականացման վերաբերյալ մասնագիտական քննարկումները պետք է տարբեր ձևաչափերով առաջ տանել։Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Բարդ գործընթաց է սպասվում, իրավիճակն այնպիսին է, որ արագ, հեշտ, ստանդարտ լուծումներ չեն լինելու։
Մի բանում զինվորականների, փորձագետների կարծիքները համընկնում են՝ իրադրությունը ճգնաժամային է և օր առաջ պետք է սկսել բանակի վերականգնումը։
Դրան հասնելու ուղիների հետ կապված պատկերացումները հաճախ տարբեր են, սակայն միայն առողջ, խորը քննարկումները կարող են մեզ ճիշտ հանգրվանի հասցնել։
Առանց մարտունակ բանակի կառուցման մոռացեք խաղաղության մասին»։