Բնակարանը խուզարկելուց հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին
![Բնակարանը խուզարկելուց հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին](https://mediahub.am/uploads/images/2024/05/image_750x_664f6dd7cdedd.jpg)
Բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Մեղմ ասած անհասկանալի գործ է, ակնհայտորեն քաղաքական պատճառներով է ձերբակալվել Հայկ Շամիրյանը»,- ընդգծել է Մելիքյանը՝ նշելով՝ Բագրատ Սրբազանի հետ որևէ կապ ունեցող մարդկանց ռեպրեսիաների են ենթարկում։