Դուշանբեում տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Դուշանբեում տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Դուշանբեում ընթանում է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Telegram-ի իր ալիքում։ Նա նաև լուսանկար է հրապարակել հանդիպումից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Դուշանբեում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։