Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Ford Transit»-ը. կա վիրավոր

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Ford Transit»-ը. կա վիրավոր

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։