Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» նոր ավագն է․ մանրամասներ

Blog Image

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանի մեկնարկից ակումբը կառաջնորդի ավագի թևկապով:

Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը։

«Կարևոր հայտարարություն. մրցաշրջանում նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է նա։

Մինչ այս ակումբի ավագը դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն է եղել, սակայն նա արդեն տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»։ 

Նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը սեւ-կանաչների կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub

Send