Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հանդիսավոր օրն է. Գարրի Կասպարով

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հանդիսավոր օրն է. Գարրի Կասպարով

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հանդիսավոր օրն է: Դրա մասին X սոցիալական ցանցում գրել է շախմատի աշխարհի չեմպիոն և քաղաքական ակտիվիստ Գարրի Կասպարովը։

«Հարցը միայն այն չէ, որ անցյալի մասին ճշմարտությունը հաճախ չի ընդունվում, այլև այն, որ այսօր մենք կարծես լի ենք նման վայրագությունների հանգեցրած սխալները կրկնելու վճռականությամբ»,-նշել է Կասպարովը:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա համընկնման և երկու բախտակից ազգերին կապող անցյալի ու ներկայի խնդիրների մասին The Jerusalem Post պարբերականում հոդված էր հրապարակել ցեղասպանագետ և քաղաքական վերլուծաբան դոկտոր Սամուել Լեդերմանը։