Լավրովը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել գիշերը

 Լավրովը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել գիշերը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել գիշերը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների շուրջ, որը վերջերս զգալիորեն ակտիվացել է»,- հայտնել է գերատեսչությունից։

Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա։