Նախատեսվո՞ւմ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում

 Նախատեսվո՞ւմ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.

Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Կարո՞ղ եք հաստատել:

Պատասխան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ