Գարիկ Կարապետյանը մեդալ է նվաճել Աշխարհի գավաթում

Գարիկ Կարապետյանը մեդալ է նվաճել Աշխարհի գավաթում

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել 102 կգ քաշայինների պայքարում: 

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անց է կացվում ծանրամարտի աշխարհի գավաթը։ 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:

Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն է եղել 185 կգ արդյունքով: