Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

Blog Image

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Send