Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե․-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։
Երեկ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նա մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։