Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինքնուս նկարչուհի 14-ամյա Իննեսա Մարգարյանը՝ Մոսկվայի «ART-PANARAMA» միջազգային մրցույթի հաղթող

Blog Image

Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, ինքնուս տաղանդավոր նկարչուհի Իննեսա Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ART-PANARAMA միջազգային մրցույթին և բնանկար անվանակարգում զբաղեցրել 1֊ին պատվավոր հորիզոնականը։

Վարդենիսի համայնքապետարանից հայտնում են, որ խոստումնալից նկարչուհուն Վարդենիս համայնքի ղեկավարը պատվոգիր է հանձնել և մաղթել ստեղծագործական հաջողություններ և կանաչ ճանապարհ, ինչպես նաև խոստացել մշտապես աջակցել վերջինիս։

Send