Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Blog Image

Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Ազատում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրանց հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է դեսպանի Facebook-ի գրառման մեջ:

Send