Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է պայթել ականի վրա։
Դեպքը տեղի է ունեցել «Բալա Ջաֆարլի» անունը կրող տարածքում։
Գործակալության աշխատակից Սամիր Իմամվերդիեւը պայթել է հակահետևակային ականի գործակումից ծառայության ընթացքում։ Նրա աջ ոտքի մի մասը անդամահատվել է։
Իմամվերդիեւի վիճակը բավարար է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։
