Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաեւիչի ասուլիսին․ Զախարովա

Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաեւիչի ասուլիսին․ Զախարովա

Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաեւիչի ասուլիսին: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի և Իրան հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու մասին։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը, և որ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ։ 

«Ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների: Պետք է հաշվի առնել, թե ինչպես կանդրադառնա սահմանի բացահայտումը երկրի անվտանգության վրա տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։ Թվում է, թե մարդիկ, ովքեր փորձագետ չեն, պետք է խոսքը տան նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենի մեջ»: