Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում․ տարածքը մաքրվել է

Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում․ տարածքը մաքրվել է

Ապրիլի 12-ին` ժամը 06:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1,5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ժամը 14:50-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին թափված քարերը հատուկ տեխնիկայի (գրեյդեր և տրակտոր) օգնությամբ մաքրվել են ճանապարհից (մոտ 1,5 խմ):