Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս օրերին անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին: Ի մասնավորի, ապրիլի 26-ին Կապանում անցկացվել է «Սյունեցիների ներդրումը Մեծ հաղթանակում. անմոռանալի սխրանք» գիտագործնական կոնֆերանսը։
Այն կազմակերպվել էր Կապանի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի նախաձեռնությամբ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման շրջանակում։ Կոնֆերանսի նպատակն էր համախմբել պատմաբանների, տեղագրագետների, սյունեցի հերոսների ժառանգներին, դպրոցականներին և երիտասարդներին, որպեսզի պահպանվի նրանց հիշողությունը, ովքեր կյանքը նվիրել են Հաղթանակին։
Միջոցառմանը մասնակցել են պատմաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղագրագետներ և սյունեցի ընտանիքների ժառանգներ, որոնց նախնիները մարտնչել են հայրենիքի պաշտպանության համար։
ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշիխինը նշել է, թե «այսօր Կապանի երիտասարդությունը ցույց է տալիս, որ անցյալի սխրանքն անանց է։ Նրանց հետաքրքրությունը պատմության նկատմամբ հուսադրող է, քանի որ պատմական ճշմարտությունը պետք է պաշտպանվի և փոխանցվի հաջորդ սերունդներին»։
Հայաստանում «Եվրասիա» ԱՆՈ-ի ներկայացուցիչ Միկա Բադալ յանն էլ նշել է. «Մայիսի 9-ը շարունակում է միավորել ժողովուրդներին։ Կապանի երիտասարդությունը այսօր պաշտպանում է պատմական ճշմարտությունը, և ես համոզված եմ, որ այս նախաձեռնությունը պետք է տարածվի ամբողջ Հայաստանում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում