Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել է

Blog Image

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Էրիկ Ջավադյանի վարած BMW և Վարդան Ադիբեկյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։  

Send