Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի ԶՈՒ հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: