«Հարուստ» թիկնապահը

«Հարուստ» թիկնապահը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ ՔՊ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, ով վերականգնում է հին օլիգարխիկ բարքերը: 

Ո՞ւմ է պատկանում ֆերման

Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ 
Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։

Վերադարձ «հին ու բարի» ժամանակներին

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության սկզբում ասում էր՝ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ: Օլիգարխն այն մարդն է, գործարարը, ով սերտաճում է իշխանությանը՝ ստանալով դիվիդենտներ:
Այս գործարքի պատմությունը դրա մասին է՝ գործարք թիկնապահի  անունով, ապօրինի շինարարություն:
Մի խոսքով, օլիգարխիան վերածնվում է, իհարկե՝ «հեղափոխական» փաթեթավորմամբ:

Վահրամ Բագրատյան