Նամիբիայում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկներ տեղափոխող նավի վրա (տեսանյութ)

Նամիբիայում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկներ տեղափոխող նավի վրա
Նավով շրջագայության մասնակիցները դիտելիս են եղել գետաձիերի խմբի լողալը, երբ հանկարծ մի մեծ արու հարձակվել է նավի վրա և մի քանի անգամ կծել է արտաքին շարժիչը, գրել է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեռեւս մարտին։
«Մենք հանսիտ էինք մեզ պահում, չէինք աղմկում, իսկ շարժիչն անջատված էր, երբ անվտանգ հեռավորությունից մոտեցանք գետաձիերին։ Եվ հանկարծ արու գետաձիերից մեկը հանկարծ սկսեց հետապնդել նավը»,- Daily Mail-ին պատմել է էքսկուրսավարը:
Նա ասել է, որ ավելի ուշ տեսել է գետաձիու ձագին տեսագրության մեջ, որը հետևելիս է եղել արուին: Ըստ էքսկուրսավարի՝ ամենայն հավանականությամբ, կենդանին պարզապես պաշտպանել է իր ձագերին։
Ըստ BBC Wildlife Magazine-ի՝ գետաձին աշխարհի ամենաագրեսիվ կենդանիներից է։ Նրանց հարձակումներից տարեկան մահանում է մոտ 500 մարդ
Տեսանյութն այստեղ