ԱԳՆ-ում տեղի կունենա Լավրովի և Միրզոյանի մամուլի ասուլիսը

Մայիսի 21-ին, ժամը 12:00-ից մինչև 13:00-ն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանելու արդեն հաջորդ շաբաթվա սկիզբ, մայիսի 20-23-ն ընկած ժամանակահատվածում: Մեզ ասացին, որ նրա այցը պայմանավորված է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ: Դեռ անցած տարի էր պաշտոնական Մոսկվան հույս հայտնել, որ գլխավոր հյուպատոսարանը կբացի իր դռները 2025-ի մայիսին: