Եթե ես չընտրվեմ, պետությունն իմ նման մասնագետին կկորցնի․ Անահիտ Սարգսյան
Ակնհայտ է, որ մենք ձեզ չենք քվեարկելու, իմաստը եթեր գալու։ Այսօր ԱԺ-ում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին դիմելով ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ ձեր կուսակցությունից ինձ ոչ մեկը չի ընտրելու, հնարավոր է, որ դուք չեք ընտրելու։ Կարծում եմ՝ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ։ Եթե ես չընտրվեմ հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնի ոչինչ, ես փաստաբան եմ, ես ունեմ իմ պրակտիկան, բայց մեծամտություն թող չհնչի՝ պետությունը կկորցնի, որովհետև իմ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում»,-պատասխանեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում