Սարատովի բանտում ստորգետնյա խաղատուն են հայտնաբերել

Սարատովի բանտում ստորգետնյա խաղատուն են հայտնաբերել

 

Դատապարտյալը Սարատովի մարզի ուղղիչ հիմնարկում մոլախաղ է կազմակերպել, քրեական գործ է հարուցվել, Telegram ալիքում հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունից։

« «Նախնական տվյալներով՝ ամբաստանյալը, օգտագործելով թղթախաղեր, մոլախաղեր է կազմակերպել ուղղիչ հիմնարկի դատապարտյալների միջև, վարել է հաշվառում խաղերի արդյունքների և ապօրինի գործունեությունից ստացված շահումների մասին։  Կասկածյալի ինքնությունը պարզել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Սարատովի մարզում՝ դաշնային քրեակատարողական ծառայության հետ միասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։