ԱԱԾ-ն խուզարկում է Երեւանի փոխքաղաքապետ Սիմոնյանի աշխատասենյակը

ԱԱԾ-ն խուզարկում է Երեւանի փոխքաղաքապետ Սիմոնյանի աշխատասենյակը

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հաստատում են տեղեկությունը, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։

«Չգիտենք, թե ինչու»,- MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց Լեւոն Սարդարյանը։

Վերջինս նշեց, որ խուզարկության հիմքերի մասին տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ չգիտի, թե ինչու են իրավապահները գործողություններ իրականացնում Սիմոնյանի աշխատասենյակում։

Լիա Սարգսյան