Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է հացադուլն ու պարենի հավաքագրում...#ԱրցախիՁայնը

Blog Image

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է պարենի հավաքագրումը: 

Այսօր այստեղ հացադուլ են անում Սեդա Գրիգորյանն ու Անգելինա Մանուկյանը:

«Եկեք մեզ այցելելու, բերեք պարեն ու հիգիենայի պարագաներ, թող ՄԱԿ-ի համար առօրյա աշխատանքային տեսարան չդառնա հացադուլ անողների ներկայությունը: Բացումի երիտասարդներն ամբողջ գիշեր այստեղ են եղել՝ հսեկոլւ հավաքված պարենը: 

Ժամը 11-ին լայվ կմիանամ, կփորձեմ կապի դուրս գալ Արցախի իմ սիրելի կանանց հետ, շատ կարևոր է, որ անընդհատ խոսենք ու կապի մեջ լինենք: Շատ կարևոր է, որ մարդիկ հավատան, որ կարող ենք համախմբվել, բոլորս: Անհրաժեշտ պարենի ու պարագաների ցանկը՝

Պարենի ցանկը՝
Մանկական սնունդ (պիտանելիության ժամկետը 1-2 ամսից ավելին)
- Մանկական սնունդ փակ փաթեթեավորմամբ (մրգային, մսային, բանջարեղենային)
- Մանկական պյուրե պլաստիկե փաթեթեավորմամբ ( կափարիչով )
- Մանկական շիլա փակ պողպատյա տարաներով
- Սալիկներ ( պոպոք, չոր հատապտղային, հացահատիկ)
- Հյութ ( ստվարաթղթե փակ փաթեթավորմամբ )
- Կաթնային շիճուկներ մանկահասակ երեխաների համար (0 ամսեկանից 1,5 տարեկան)
- Հեմատոգեն
- Մանկական կերակրման համար նախատեսված շշեր։
Մեծահասակների համար
- Արագ պատրաստման լապշա, ապուր։
- Հերկուլես, մյուսլի
- Չորահացեր, հացաբլիթներ, պեչենի
- Դիաբետիկ չորահացեր
- Նպարեղեն (ձավար, մակարոն…)
- Կաթի փոշի
- Կարտոֆիլի փոշի
- Ձվի փոշի
- Ձեթ
- Կարագ (տարայով)
- Կերակրի յուղ
- Պողպատյա տարաներով կոնսերվներ
- Ջեմ, Սուսներ, Պահածոներ
- Շաքարավազ
- Սուրճ
- Չրեղեն
Հիգիենայի պարագաներ
- Ատամի մածուկ/խոզանակ
- Օճառ, հեղուկ օճառ
- Սպիրտ
- Լոգանքի գել/շամպուն
- Զուգարանի թուղթ
- Թաց և չոր անձեռնոցիկներ
- Տնտեսական օճառ
- Լվացքի փոշի
- Բամբակ/բամբակյա սկավառակներ
- Կանացի միջադիրներ, տամպոններ
- Հետծննդաբերական հիգիենիայի պարագաներ
- Ձեռքերի ախտազերծման հակասեպտիկ միջոցներ
- Սափրման ածելիներ
- Սոդա
- լվացքի փոշի
- ականջի փայտիկներ
Երեխաների խնամքի պարագաներ
- Տակդիրներ
- Թաց անձեռոցիկներ
- Մանկական օճառ
- Պրիսիպկա
- Լոգանքի գել
- Կրեմներ»,- գրել է Սեդա Գրիգորյանը:

MediaHub-ը փորձում է Արցախի ձայնը լսելի դարձնել աշխարհին, ցույց տալ մարդկային ճակատագրերն այս աղետալի օրերին: Աշխարհը լուռ է, բայց լուռ հետևել, թե ինչ է կատարվում հայկական երկրորդ պետությունում մենք չենք կարող....

Send