ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին այլ պաշտոնի՞ են նշանակելու

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին այլ պաշտոնի՞ են նշանակելու

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի։ Ինչպես նաև, շրջանառվում է այն տեղեկությունը, թե ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին հնարավոր ինչ պաշտոնի կնշանակեն։

Նշվում է, որ Սիմիդյանը կարող է ստեղծվելիք ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել, ինչի մասին մամուլում մի քանի անգամ արդեն լուրեր են շրջանառվել։

Տվյալի առնչությամբ MediaHub.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի պատասխանատու Անի Հակոբյանի հետ։

«Ես նույնպես այդ մասին լուրեր կարդացել եմ մամուլում, մենք նման տեղեկատվության չենք տիրապետում։ Այս պահին Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում շրջակա միջավայրի վերաբերյալ համաժողովի մասնակցելու նպատակով։ Այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Երբ վերադառնա և շարունակեն նմանատիպ քննարկումները, կարծում եմ կլինի հայտարարություն»,- նշեց ՇՄ մամուլի պատասխանատուն։

Մերի Գևորգյան