Աղը լապատկով ցանելու ավանդույթը տեխնիկաներով ենք իրականացնում․ Սանոսյան
Աղը լապատկով ցանելու ավանդույթը տեխնիկաներով ենք իրականացնում։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով միջպետական ճանապարհների ձնամաքրման աշխատանքների մասին։
«Այն ժամանակ, երբ լապատկայով էին ցանում, աղը տեսանելի էր լինում, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, մարդիկ ասում են՝ «լցված չէ», բայց մեքենաների վրա GPS է տեղադրված, և մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է մեքենան անցել»,- ներկայացրեց Սանոսյանը։
Փաշինյանն էլ արձագանքեց․ «Պարո՛ն Սանոսյան, կներեք, բայց մարդկանց պետք չի աղը տեսնել, մարդկանց պետք ա տեսնել՝ ասֆալտը երևում ա, թե սառույց ա, աղի մեջ չի խնդիրը, ճանապարհի վիճակի մեջ ա խնդիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում