Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը հարձակման է ենթարկվել հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց

Blog Image

Իսրայելը հարվածների է ենթարկվել հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ Գազայի հետ հատվածի իսրայելական բնակավայրերի ուղղությամբ կիրակի երեկոյան հրթիռներ են արձակվել, այսպիսով՝ խախտվել է հրադադարը, որը ձեռք էր բերվել Իսրայելի և պաղեստինյան «Իսլամական ջիհադի» միջև՝ ուժի մեջ մտնելուց ընդամենը 8 րոպե անց:

Ավելի վաղ կողմերը հայտարարել էին, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 23:30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին):

Նշենք, որ շարժումը ձգտում է բանտից ազատել իր երկու հրամանատարներին՝ Հալիլ ալ-Ավադին և Բասամ ալ-Սաադին: Եգիպտացի միջնորդները խոստացել են հասնել դրան:

Send