Քաղաքացիները շարունակում են օգնություն առաջարկել բռնի տեղահանված արցախցիներին

Քաղաքացիները շարունակում են օգնություն առաջարկել բռնի տեղահանված արցախցիներին

Համացանցում ժամ առ ժամ քաղաքացիների կողմից հայտարարությունների թիվը ավելանում է. մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում բռնի տեղահանված արցախցիներին:

MediaHub-ը շարունակում է հավաքագրել դրանք՝ մեկտեղելով հայտարարությունները:

«Ելնելով ստեղծված իրավիկճակից՝ Մեղրիի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը հայտնում է, որ պատրաստ է Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղում ապահովել մինչև 15 ընտանիքների վերաբնակեցումը։

Այս գործընթացի շրջանակներում Հիմնադրամը կիրականացնի. 

Առաջին փուլում (6-8 ամիս) կիրականացնի ընտանիքների տեղափոխում և բնակեցում Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում առկա ժամանակավոր կացարաններում (բնակելի տներում) և կապահովի կենցաղային պայմաններով։

Առաջին փուլի ընթացքում վերաբնակեցվող ընտանիքներին կապահովի աշխատանքով և/կամ նպաստով։

Երկրորդ փուլում կհատկացվի նոր կառուցված բնակելի տներ` վերանորոգված և կահավորված վիճակում։ 

Կապահովի աշխատանքով։

Յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի նաև առնվազն մեկ խոշոր եղջերավոր անասուն:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանին 098513233»:

«Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն հայտնում է, որ Արցախից հինգ ընտանիքի կարող են կացարանով ապահովել Սևանում: 098 818240  Արման»:

1. Վարդենիս Շատվան արդեն շարժվողների համար մինչեւ 100 հոգի կտեղավորեն ։
2. Տավուշ Մովսես գյուղ 2 տուն ։
3. Ալավերդի - Սարահարթ ու Էնգելս թաղամասեր ՝ մեծ ընտանիքների համար ։
Միհրան 098 137331

Սպիտակի շրջան, գյուղ Հարթագյուղ բնակելի նորմալ պայմաններով սեփական տուն, անվճար: (նոր խոսեցինք 5 հոգի)
Զանգել՝ 093 91 42 68
Սիրելի Արցախցիներ, Ձեզ սպասում ենք նաև Բերդ համայնքում, ազատ տներ կան, կդիմավորենք, կտեղավորենք, Տավուշ Տեքստիլում կաշխատեք:
Սոնա 094886161

Աշտարակ- Ն․ Աշտարակեցու 7, Սամվել Սահակյան 093352154
Ապարան- Բաղրամյան 26, Արկադիկ Կարապետյան 041001444
Թալին- Շահումյան 3, Արթուր Հարությունյան 077344053
գ․ Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան 2, Սամվել Հարությունյան 093512095
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու անձ՝ Կարեն Թաթուլյան, 099041400

1. Տավուշ գյուղ Չինարի . մինչեւ 80 հոգու համար տներ , գյուղացին