Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են
Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել էր նաև Շառլ Միշելը։
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են քայլերը, թե ինչպես առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, այդ թվում` սահմանազատման, անվտանգության, հաղորդակցությունների և հումանիտար հարցերը։