Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով է ավարտել խաղը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով է ավարտել խաղը

Կայացել է «Շախմատի ակադեմիայի գավաթ-2022» արագ շախմատի մրցաշարի 2-րդ փուլը։

Ինչպես տեղեկացնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը, առաջին տեղը զբաղեցրել է միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Մրցանակային 2-3-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար միջազգային վարպետ Էմին Օհանյան​ը և գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը։

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը։

Հատուկ մրցանակների են արժանացել նաև Խաչիկ Հովակիմյանը (լավագույն կարգային մասնակից), Վաչե Քոչարյան​ը (լավագույն 10 տարեկան մասնակից), Նարե Սերգոյանը (լավագույն 12 տարեկան աղջիկ մասնակից), Ռուդոլֆ Փաշիկյան​ը (լավագույն 14 տարեկան մասնակից), Ալեքս Սահակյանը (մարզերի լավագույն 16 տարեկան մասնակից)​: