Հայտնի են սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները․ ՊՆ

Հայտնի են սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով  զոհված զինծառայողների անունները․ ՊՆ

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ