Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ աղջիկը ողջ է մնացել՝ հարվածելով իր վրա հարձակված արջի քթին

Blog Image

Ամերիկուհին ողջ է մնացել՝ հարվածելով սեւ արջի քթին, երբ կենդանին հարձակվել է նրա վրա։ Մեծահասակ էգ սեւ արջը թիկունքից հարձակվել է կնոջ վրա, երբ նա բաց է թողել իր շանը Լեւենվորթում՝ բավարական ոճով գյուղ, որը գտնվում է Կասկադի լեռներում, հայտնել է Վաշինգտոնի Ձկնորսության եւ վայրի բնության դեպարտամենտը:

Արջը թիկունքից հարձակվել է կնոջ վրա եւ տապալել նրան գետնին։ Նա հոսպիտալացվել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով։

Կենսաբան Ռիչ Բոսոլեյլը KING-TV-ին ասել է, որ կնոջ կյանքը, հնարավոր է, նրա ռազմավարությունն է փրկել։

«Եթե արջը ձեզ տապալում է, ապա այո, ձեր որոշումը կռվելն է»,- ասել է նա: «Դա ուղղակի բնազդ է եղել: Նա պարզապես շրջվել եւ բռունցքով հարվածել է նրա քթին»: Արջը, ըստ ամենայնի, «ցնցվել է» հարվածից հետո, իսկ հետո փախել է։

Վայրի բնության ծառայության աշխատակիցները գտել են արջին հարձակման վայրի մոտ եւ սպանել նրան:

Ձկնորսության եւ վայրի բնության դեպարտամենտի կապիտան Մայք Ջուելն ասել է, որ սպաներին այլ ելք չի մնացել, քան սպանել ագրեսիվ կենդանուն:

 

Send