Երբ Հայաստան կմատակարվեն հնդկական Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը․ մանրամասներ

Երբ Հայաստան կմատակարվեն հնդկական Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը․ մանրամասներ

Հնդկական արտադրության Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը Հայաստան կմատակարվեն արդեն այս տարի։ Հայտնել է Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի նորությունները լուսաբանող Indian Defence Research Wing կայքը։

Ըստ կայքի՝ Հայաստանն Akash 1S համակարգերը պատվիրել էր դեռ 2022 թվականին։

Երևանը մտադիր է 15 նման համակարգ գնել։ Գործարքի արժեքը 720 միլիոն ամերիկյան դոլար է։