Ավերիչ սելավի պատճառով շուրջ 1300 մարդ կտրվել է արտաքին աշխարհից (տեսանյութեր)

Ավերիչ սելավի պատճառով շուրջ 1300 մարդ կտրվել է արտաքին աշխարհից (տեսանյութեր)

Ղրղզստանում ավերիչ սելավի պատճառով շուրջ 1300 մարդ կտրված է արտաքին աշխարհից։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հորդառատ անձրեւի հետեւանքով Աբշիր-Աթա գյուղում սելավներ են սկսվել։ Սելավը քանդել է երկու կամուրջ և տասը էլեկտրասյուն, հեղեղել ավելի քան տասը տների բակերը։ Ավելի քան հարյուր տուն վտանգի տակ է.

Ներկայումս աշխատանքներում ներգրավված է առնվազն 637 մարդ, այդ թվում՝ բժիշկներ և հոգեբաններ։

Տեսանյութերն այստեղ