Որո՞նք են մեջքի առողջության համար քնելու ամենաօգտակար երեք դիրքերը

Որո՞նք են մեջքի առողջության համար քնելու ամենաօգտակար երեք դիրքերը

Կողքի կամ մեջքի վրա քնելը լավագույնն է ողնաշարի առողջության և լավ կեցվածքի համար։ New York Post-ի հետ զրույցում ասել է քնի փորձագետ Ջեյմս Լեյնհարդտը:

Նա նշել է գիշերային հանգստի երեք լավագույն դիրքերը։

Առաջին դիրքը, որը կոչվում է «երազող», ըստ Լեյնհարդտի, ոչ միայն կօգնի ավելի լավ քնել, այլև կամրապնդի հարաբերությունները զույգի մեջ։ Փորձագետը մատնանշել է, որ այս դիրքում զուգընկերներից մեկը պառկում է կողքի վրա, իսկ երկրորդը պառկում է նրա կողքին և գրկում է առաջինին մեջքից։ Որպեսզի ողնաշարը ուղիղ պահի և քնի ժամանակ սթրես չզգա։ Լեյնհարդը խորհուրդ է տվել բարձը դնել ոտքերի միջև՝ ծնկներից մինչև թաթերը հատվածում:

Լեյնհարդը երկրորդ դիրքն անվանել է «երազող մեջք մեջքի»: Այն իրականացվում է այնպես, ինչպես առաջինը, սակայն զուգընկերները մեջքով են շրջում միմյանց, ինչը թույլ է տալիս ձեռք բերել շարժման ավելի մեծ ազատություն։

Երրորդ դիրքը, ըստ փորձագետի, կոչվում է «զինվոր»: Այս դեպքում ետք է պառկել մեջքի վրա, ձեռքերդ ձգել իրանի երկայնքով և բարձ դնել ծնկներիդ տակ։ Այս կերպ, ըստ մասնագետի, ուսերը, կոնքերն ու ծնկները կհավասարեցվեն, ինչը կօգնի ողնաշարը ուղիղ պահել ողջ գիշեր: